|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱՄՆ-ն ու Չինաստանը փորձում են վերսկսել բանակցությունները՝ լայնամասշտաբ առևտրային պատերազմը կանխելու համար: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրների:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի և Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի ներկայացուցիչները քննարկել են այս հարցը մասնավոր կարգով, սակայն բանակցությունների անցկացման օրն ու օրակարգը դեռևս հայտնի չեն: Գործակալության զրուցակցի տվյալներով` արդեն այս շաբաթվա ընթացքում պետք է տեղի ունենա երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը:
Ըստ աղբյուրի` ԱՄՆ-ը խոսք է տալիս հավելյալ մաքսատուրքեր չսահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների համար, եթե Չինաստանը որոշ զիջումների գնա: