Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարի արդեն երկրորդ անգամ Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա է արվել, սրբապատկերները կրկին կոտրել ու թափել են. ըստ Yerkir.am-ի՝ գրում է jnews-ը։
Առաջին անգամ սրբատեղին ավերել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավերված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, որոնք ուխտի էին գնացել և պատահաբար տեսել՝ սրբատեղին ավերված։
Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննություն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել, թե ինչ վիճակում է վանքը։ Նա տեսագրության մեջ հորդորում է մարդկանց չկորցնել իրենց խիղճը։
Երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։
Այս սրբատեղին 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։