կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-22 18:35
Հասարակություն

Որսորդներն ավերում են Քաղսիի հացահատիկի դաշտերը. ահազանգում են գյուղացիները (լուսանկարներ)

Որսորդներն ավերում են Քաղսիի հացահատիկի դաշտերը. ահազանգում են գյուղացիները (լուսանկարներ)

Օգոստոսի 20-ին մեկնարկել է սիրողական որսի հերթական շրջանը, որսորդները եւս մեկ անգամ հնարավորություն են ստացել ոչ միայն որս անելու, այլև որսահանդակներ համարվող` հացահատիկային կուլտուրաների դաշտերը ոտնակոխ անելու: Գաղտնիք չէ, որ որոշ որսորդներ չեն տիրապետում որսորդական կուլտուրային, որսահանդակները չեն տարբերում գյուղատնտեսական հողատարածքներից եւ շատ հաճախ գործունեություն ծավալում հացահատիկային մշակաբույսերի արտերում, բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքներում:

Yerkir.am-ին հողագործների տրամադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ, օրինակ, լորի որսն իրականացվում է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի հացահատիկային կուլտուրաների` դեռեւս չհնձված դաշտերում: Մեզ հետ զրույցում գյուղացիները դժգոհեցին, որ ամեն տարի նման խնդրի առաջ են կանգնում, որը լուծելը դարձել է անհնար: «Ով ոնց ուզի, որտեղ ուզի քշում է իր մեքենան, վազում որսի հետևից ու վնասում ցորենի դաշտերը: Արդեն անհնար է դրա դեմ պայքարել, սաղ արտերի հերն անիծում են»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց գյուղացիներից մեկը:

Ամբողջական հոդվածը՝ վաղը: