Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում եւ իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որեւէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։
Հիշենք` որոշ տեղեկություններով` գեներալ Մանվելն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպման ձայնագրությունը, եւ, շատերի պնդմամբ, նաեւ դրա համար է այդքան հիվանդություններ ունեցող գեներալը պահվում կալանքի տակ:
Հիվանդանոցում երբեմն նրան այցելող իշխանության «էմիսարները» հորդորում, օրինակներ են ցուցանում, ցուցմունք` ազատության դիմաց «բարտերի» սխեմա են առաջարկում Մանվել Գրիգորյանին, սակայն վերջինս չի համաձայնում, «Չէ, ես արդեն կմեռնեմ, իմ ինչի՞ն ա պետք ազատություն. էսա` էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։