Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները ոստիկանության հետ խոսելուց հետո եկել են համաձայնության և ճանապարհները չեն փակվելու:
«Ավտոերթ ենք անելու, քաղաքապետարանին իրազեկել ենք: Հետագա քայլերի մասին հիմա բան չեմ ասի, հետո տեղյակ կպահենք՝ ինչ ենք անելու»,-նշեց բողոքի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը նախկին ռեժիմից պահպանված մարդ է:
«Էդ մարդուն ամեն րոպե ազատության մեջ թողելը Նիկոլ Փաշինյանի դեմ է: Դա կարող է միտումնավոր արվի նախկին ռեժիմի կողմից, որպեսզի մեր վարչապետի ռեյտինգը փորձեն իջեցնել: Պարոն Փաշինյանը փորձում է բոլորին օրենքով դատել, չի խառնվում արդարադատությանը, քանի որ ասել է՝ ունենալու ենք օրինական երկիր և այդ պայքարի ուղուց հետ չի կանգնում», - ասաց նա:
Նշենք, որ այսօր էջմիածինցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Երեկ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները մինչև ուշ գիշեր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։
Հավելենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց: