կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-01 09:34
Առանց Կատեգորիա

Եկեղեցականները Փաշինյանի առջեւ դնելու են «Հայ եկեղեցու պատմության» հարցը, «կան նաեւ կոնֆորմիստներ». «Հրապարակ»

Եկեղեցականները Փաշինյանի առջեւ դնելու են «Հայ եկեղեցու պատմության» հարցը, «կան նաեւ կոնֆորմիստներ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերագույն հոգեւոր խորհուրդը երկու օր շարունակ նիստ հրավիրելուց հետո կհանդիպի երկրի առաջին դեմքերին` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, շաբաթ օրը` նախագահ Արմեն Սարգսյանին:

Հիշեցնենք, որ նախարար դառնալու հենց առաջին օրվանից Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրից, սակայն հանդիպելով հասարակական հակազդեցությանը՝ առժամանակ «լռեցրին» հարցը։

Հիմա, ի վերջո, ԿԳՄՍ-ն որոշում է կայացրել, որ այդ առարկան հանվում է դպրոցական ծրագրերից, ներառվում հայոց պատմության ծրագրի մեջ: Արդյոք հոգեւոր խորհրդի երկօրյա քննարկումների առարկան եղե՞լ է հայ առաքելական եկեղեցու պատմության նկատմամբ իշխանությունների մոտեցումը։

«Ոչ, հոգեւոր խորհրդի երկօրյա նիստերի ընթացքում չենք քննարկել այդ հարցը, որոշել ենք հարցն այսօր ուղղել Փաշինյանին ու Միրզոյանին, թե ինչու եւ ինչպես կարելի է նման բան։ Չնայած` կարող է եւ չուղղենք, չլսենք իրենց, որովհետեւ խորհրդում առկա է պնդումը, որ հարցը միանշանակ պետք է դնել` առանց իրենց կարծիքը լսելու, որ հերիք ու բոլ եղավ, մենք դեմ ենք, եւ անթույլատրելի, հակաառաքելական է նման քայլը։ Չնայած խորհրդի կազմում այլ տեսակետ էլ կա, կան նաեւ կոնֆորմիստներ, որ գտնում են` կարելի է եւ այդպես»,- ասաց հոգեւոր խորհրդի մեր աղբյուրը:

Աշխարհականների՞, թե՞ հոգեւորականների թվում են նրանք։ «Աշխարհականներ են՝ ՀՀՇ-ական իշխանությունների հետ ջերմ կապերի մեջ եղած»: Իսկ Վեհափա՞ռը։ «Վեհափառն իրեն անաչառ է պահում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։