կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 11:42
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Գեղարդավանքում. վիճաբանել են վարդապետն ու կարգալույծ արված նախկին եկեղեցականները

Արտակարգ դեպք՝ Գեղարդավանքում. վիճաբանել են վարդապետն ու կարգալույծ արված նախկին եկեղեցականները

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին դիմած տեր Կյուրեղ վարդապետի դիմումի փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ նա Էջմիածին քաղաքի Մայր Աթոռ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում Սուրբ Գեղարդավանք են այցելել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ՝ Ղազարոս Կյուրեղյանը եւ Արմեն Առաքելյանը։ Նրանց հետ եղել են նաեւ 4-5 անձինք։

Նախկին եկեղեցականները, կրելով եկեղեցական սքեմ, որի իրավունքը չեն ունեցել, ցանկացել են իրականացնել ծիսակատարություն, որի արտոնությունից եկեղեցական կանոնակարգով նույնպես զրկված են եղել։

Տեր Կյուրեղը հայտնել է, որ ինքը, մոտենալով նրանց, հանդարտվելու եւ սթափության կոչ է արել ու խնդրել չիրականացնել այն, ինչը վերապահված է միայն եկեղեցականին։ Նախկին եկեղեցականները, դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք եկեղեցու եւ եկեղեցուն ծառայող անձանց հանդեպ, ագրեսիվ վարքագծով փորձել են հրահրել բախում՝ խախտելով եկեղեցու հասարակական կարգն ու կանոնը։

Տեր Կյուրեղ վարդապետը ոստիկաններին հայտնել է, որ իր՝ զբաղված լինելու պատճառով կատարվածի մասին նախկինում իրավապահներին չի դիմել։