կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-31 09:38
Առանց Կատեգորիա

Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության. «Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։ Դժգոհության պատճառներից մեկը կապված է վարչապետի խորհրդական,  ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։

Բանն այն է, որ հանձնաժողովը նրան «հարցաքննության» է կանչել, եւ Քոչարյանը, ազարտի մեջ ընկնելով, Կարապետյանին ընդհուպ վիրավորական հարցեր է տվել։

«Առաջին ծանրակշիռ «վկան» էր տեսել՝ ոգեւորվել»,- ասաց հանձնաժողովի մեր աղբյուրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կարապետյանը բողոքել է Նիկոլ Փաշինյանին, ասել, որ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի, եւ որ յուրայինների հետ չի կարելի այդկերպ վարվել։ Փաշինյանն էլ Մակունցին է հորդորել «կարգի հրավիրել» Քոչարյանին։ Վերջինիս նախատել են, թե՝ ուրիշների վրա ուժդ չի պատում, չես կարողանում մարդ բերել, յուրայինների վրա՞ ես ուժդ ցուցադրում։ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության»: