կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-29 17:12
Իրավական

Արսեն Բաբայանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրան ազատ արձակելու մասին

Արսեն Բաբայանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրան ազատ արձակելու մասին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: