Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը և Ռուսաստանը աշխատում են հուշագրի վրա, որը երաշխավորում է Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հասանելիությունը ռուսաստանցի մասնագետներին. «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, մենք աշխատում ենք հուշագրի վրա։ Սակայն անցյալ տարի ձեզ հետ մեր զրույցից հետո, իմ անձնական հանձնարարությամբ, թույլատրվել է ռուսաստանցի մասնագետների մուտքն այդ օբյեկտներ, որպեսզի համոզվեն, որ դրանք Ռուսաստանի համար որևէ սպառնալիք չեն ներկայացնում։ Դրանք ընդհանրապես որևէ ռազմական նպատակ չունեն, դրանք կենսալաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են միայն բուժական նպատակներով։ Կարծում եմ՝ մեր ռուսաստանցի գործընկերները դրանում համոզվեցին։ Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, դա շատ կարևոր է։ Մենք շնորհակալ ենք նաև մեր ամերիկյան գործընկերներին այն բանի համար, որ նրանք աջակցեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքն ուղղված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը։ Մենք դեռեւս աշխատում ենք հուշագրի տեքստի վրա։ Այդ փաստաթղթի գլխավոր նպատակը բոլոր կողմերի շահերի ապահովումն է, որպեսզի ոչ ոք, ոչ մի մեր գործընկեր այդ լաբորատորիաների հետ կապված մտավախություն չունենա»,- նշել է Փաշինյանը։