կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 11:20
Աշխարհ

Լիբանանահայությունը կանգնած է լիբանանցիների բոլոր արդար պահանջների կողքին

Լիբանանահայությունը կանգնած է լիբանանցիների բոլոր արդար պահանջների կողքին

Լիբանանի թեմի առաջնորդանիստ Սբ Վարդանանց եկեղեցում հոկտեմբերի 27-ին Լիբանանում խաղաղության հաստատման համար աղոթքի հատուկ արարողություն է տեղի ունեցել ՝ հանդիսապետությամբ Լիբանանի թեմի առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանի. տեղեկացնում է «Արևելքը»:

Պատգամի խոսքում արքեպիսկոպոսը նշել է, որ լիբանանահայությունը կանգնած է լիբանանցիների բոլոր արդար պահանջների կողքին՝ շեշտելով նաև, որ խաղաղությունը քրիստոնեական ընկալումների կարևոր հիմնաքարերից է:

Աղոթքի արարողությանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Թերզյանը, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը, Լիբանանի ՍԴՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սեպուհ Գալփաքյանը, ՌԱԿ Շրջանային վարչության անդամ Սեդրակ Քյուրեջյանը,  ազգային և կրթական գործիչ Տիգրան Ջինբաշյանը, ազգային բարերար Արամ Մալյանը և բազմաթիվ լիբանանահայեր: