|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին եւ Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը հանդիպել են վարչապետ Սաադ Հարիրիի հետ՝ նրա տանը: ՀՅԴ պատվիրակությունը շեշտել է ժողովրդի պահանջներին ընդառաջելու կարեւորությունը:
Թեեւ, անդրադառնալով կառավարության հրաժարականի պահանջին, պատվիրակության անդամները նշել են, որ այս փուլում դա ավելի կբարդացնի քաղաքական ճգնաժամը, եւ երկիրը կկանգնի անորոշ, անկանխատեսելի եւ անհակակշռելի վտանգների առջև:
Ներկա իրավիճակը հաղթահարելու համար թե′ ՀՅԴ պատվիրակությունը, թե′ վարչապետ Հարիրին ընդգծել են արտակարգ քայլերի դիմելու անհրաժեշտությունը: