Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 19-ին Մարտունի քաղաքում, Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպվել է Նռան փառատոն: Այն արդեն երրորդ տարին է անցկացվում` տարեցտարի ներգրավելով նորանոր մարդկանց:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի կատարած նռան օրհնեքի արարողությամբ:
Տաղավարներ էին ներկայացրել Մարտունու շրջանի բոլոր գյուղերը և մյուս շրջանները:
Փառատոնի տաղավարներով շրջեց և ներկայացված ապրանքներին ծանոթացավ նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը նշեց, որ այս տարի ներկայացված էր 135 տաղավար, իսկ միջոցառման մշակութային մասն ապահովել են Մարտունու մշակույթի տան ու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները: Նրա խոսքով` հատկապես ուրախալի էր մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկների ներկայությունը փառատոնին: Բացի տաղավարների հետաքրքրիր զարդարանքներից ու գեղարվեստական տարատեսակ լուծումներից, այս տարվա անակնկալներից էր նաև փահլևանի ելույթը:
Հավելենք, որ նռան բերքն այս տարի առատ էր: Արդեն հավաքվել է 2200 տոննա նուռ, նախատեսվում է հավաքել ևս մոտ 4000 տոննա, ինչը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 2.5 անգամ: