Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը մեկնարկում է 11-րդ անգամ. այս «Նռան հատիկը» նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին:
Փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 24-29-ը «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մասնակցում է 35 թատերախումբ` 1 թատերախումբ` Իրանի Թեհրան քաղաքից, 3-ը` ԼՂՀ-ից , 1-ը` Վրաստանի Թբիլիսի քաղաքից, 13-ը` ՀՀ մարզերից, 17-ը` Երևանից:
«Շատ ծրագրեր են ծնվում ու մեռնում, սակայն «Նռան հատիկ»-ը, կարծես, դարձել է հարատև երևույթ հայկական մշակութային կյանքում»,- ասաց «Նախաբեմ» կրթամշակութային հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանը` հավելելով, որ փառատոնը հայ ու այլազգի երեխաների շփումներն ապահովող կարեւոր օղակներից մեկն է: