Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում կան գրանցված մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնք ոչ կրոնական գործունեությամբ են զբաղվում. այսօր լրագրողներին ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը:
Նրա հավաստմամբ` օրինակ` Ռընե Լևոնյանի անունով 4 կրոնական կազմակերպություն է գրանցված` Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար», Հայ ավետարանչական ընկերակցություն, Հայաստանի ավետարանական եկեղեցի և Հայաստանի ավետարանական եկեղեցիների միություն:
«Եթե սրանք բոլորը տարբեր կրոնական կազմակերպություններ են, ապա ուղղակի զավեշտ է, որ նույն մարդը կարող է լինել տարբեր դավանական ուղղություն ունեցող 4 կազմակերպության ղեկավար: Թե ի՞նչ գործունեությամբ են զբաղվում, մենք չկարողացանք հստակ պարզել, բայց կարծում եմ, որ դրսից գումարներ հայթայթելու միջոց է: Այնուամենայնիվ, կոչ կանեի պատկան մարմիններին` ստուգել կրոնական կազմակերպությունների աշխատանքը»,- ասաց Աղաջանյանը:
Նա հայտնեց, որ այս շաբաթ իրենք էլ ոստիկանություն են դիմելու, որպեսզի ճշտումներ իրականացվեն, թե ինչ գործունեությամբ են զբաղվում վերոհիշյալ կառույցները:
Yerkir.am-ը պատրաստ է լսել նաև երկրորդ կողմի տեսակետը: