կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-17 23:11
Աշխարհ

Քաղաքակրթության համար հրաշալի օր է․ Թրամփ

Քաղաքակրթության համար հրաշալի օր է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում անդրադարձել է Սիրիայում հաստատված հրադադարին։ 

«Քաղաքակրթության համար հրաշալի օր է։ Ես հպարտ եմ ԱՄՆ-ով ինձ աջակցելու համար կարևոր, բայց նաև ոչ սովորական այս ճանապարհին հետևելու մեջ։ Մարդիկ շատ տարիներ փորձում էին կնքել այս «գործարքը»։ Միլիոնավոր կյանքեր կփրկվեն։ Շնորհավորում եմ բոլորին։ Այս գործարքը չէր կարող կնքվել 3 օր առաջ։ Անհրաժեշտ էր մի փոքր «կոշտ» սեր այն իրականացնելու համար։ Հրաշալի է բոլորի համար։ Հպարտ եմ բոլորով»,- գրել է Թրամփը։ 

ԱՄՆ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ ևս մեկ անգամ նշելով՝ կփրկվեն միլիոնավոր կյանքեր։