|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Սիրիայում դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային, որովհետև ակնհայտ է, որ սիրիացի քրդերի և պաշտոնական Դամասկոսի այս կարևոր համաձայնությանը սատարելու են սիրիական թատերաբեմի երկու հզոր դերակատարներ՝ Ռուսաստանը և Իրանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Քրդական լրատվական աղբյուրները տարածել են Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանների «Ինքնավար վարչակարգի» պաշտոնական հայտարարությունն առ այն, որ կայացել է համաձայնություն այս կառույցի և Սիրիայի իշխանությունների միջև։
Այլ խոսքերով, Սիրիայի հյուսիսի քրդական ուժերը և պաշտոնական Դամասկոսը պայմանավորվել են, որպեսզի սիրիական բանակը մուտք գործի «Ինքնավար վարչակարգի» ենթակայության տակ գտնվող տարածք և վերահսկողություն հաստատի թուրք-սիրիական սահմանի այս հատվածի ողջ երկայնքով մեկ՝ օգնելու «Սիրիայի ժողովրդավար ուժեր» անվանումով հայտնի հիմնականում քրդական զորաջոկատներին դիմագրավել թուրքական ներխուժմանը։
Ուշագրավ է, որ հայտարարության մեջ խոսք է գնում նաև մինչ այժմ Թուրքիայի և նրան ենթակա զինյալների կողմից Սիրիայում բռնազավթված այլ տարածքների՝ այդ թվում նաև Աֆրինի, համատեղ ուժերով ազատագրման մասին։
Դե, ինչ՝ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային, որովհետև ակնհայտ է, որ սիրիացի քրդերի և պաշտոնական Դամասկոսի այս կարևոր համաձայնությունը սատարելու են սիրիական թատերաբեմի երկու հզոր դերակատարներ՝ Ռուսաստանը և Իրանը»,– գրել է Ոսկանյանը։