|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Մոսկվան կարևոր է համարում Սիրիայի քրդերի և Դամասկոսի միջև երկխոսության հաստատումը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պայմաններում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
«Չէ որ քրդերը, և մենք բազմիցս դրա մասին ասել ենք, սիրիական հասարակության մասն են, և պաշտոնական իշխանությունների կողմից քրդերով բնակեցված տարածքների վերահսկողությունը պետք է չեզոքացնի նաև Սիրիայի հարևանների անվտանգության ռիսկերը»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ քրդերի խնդրանքով Սիրիայի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել Մանբիջը, ուր պատրաստվում են ներխուժել թուրքական ուժերը: