Փոխարժեքներ
12 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 447.21 |
RUB | ⚊ | ₽ 4.5008 |
GBP | ⚊ | £ 517.32 |
GEL | ⚊ | ₾ 141.97 |
Գյումրիում գտնվող Շիրակի մարզային քննչական վարչությունում քաշքշուք է տեղի ունեցել Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն սատարելու եկած քաղաքացիների մասնակցությամբ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնում են իր աղբյուրները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել շորթման գործով:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են ՔԿ-ից, դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցածի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածներով։