|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ես կմեկնեմ Գերմանիա մի քանի օրով եւ կվերադառնամ. այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար, Քոչարյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե մեկնելու է Գերմանիա բուժմա՞ն, նա պատասխանեց. «2011 թվականին ձեռք եմ բերել պրոթեզ, նվիրել են եւ դրանից հետո 3 անգամ մեկնել եմ՝ 2 տարին մեկ. այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է միայն ու միայն Գերմանիայում: Ես կմեկնեմ մի քանի օրով եւ կվերադառնամ: Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն. կարծում եմ, որ այն փաստաթղթերով, որոնք ներկայացնում եմ, թույլտվություն կստանամ»: