կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-13 15:25
Արցախ

Կմեկնեմ ՌԴ, որ ԼՂՀ-ին և Ռուսաստանին չկռվեցնեմ միմյանց հետ. Ստերլիգով

Գերման Ստերլիգովը մամուլի ասուլիս է տվել Շուշիում: Պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է որոշել հաստատվել հենց ԼՂՀ-ում, պատասխանել է հետևյալը. «Իմ գլխավոր խնդիրն էր ապահովել ընտանիքիս անվտանգությունը` ոչ միայն իրավապահ մարմինների հետ կապված, այլ նաև վատ օրինակներից հեռու պահելու առումով: Ցանկանում էի, որ նրանք մեծանան նորմալ մարդկանց շրջապատում: Մինչ այդ՝  3 ամիս առաջ, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ես եղել եմ Հայաստանում, ինձ այնտեղ շատ դուր եկավ, դուր եկավ՝ ինչպես են մարդիկ շփվում միմյանց հետ: Ես մտածեցի, որ երեխաներիս պետք է դա ցույց տալ, որ տեսնեն ՝ ինչպես են մարդիկ շփվում իրար հետ, քանի որ Ռուսաստանում մարդիկ շատ վատ են միմյանց վերաբերվում, իսկ Հայաստանում  իրար օգնում են, սիրում: Հայրապետովն ինձ ասում էր, որ  պետք է գնամ Ղարաբաղ, անտեղ մարդիկ  ուղղակի հրաշալի հարաբերություններ ունեն: Ես դեռ Բելառուսում որոշել էի գնալ Ղարաբաղ, պարզապես այցն անսպասելի ստացվեց: Ես հասկանում էի, որ երեխաներիս համար անվտանգ կլինի այստեղ  սակայն նաև հասկանում էի, որ հայերին անհարմար դրության մեջ կդնեմ»:

Ստերլիգովը նշել է, որ չի ցանկանում, որ խոսեն, թե ինքը թաքնվում է ԼՂՀ-ում, այդ իսկ պատճառով որոշել է հինգշաբթի մեկնել ՌԴ:

« Ես կմեկնեմ ՌԴ, որպեսզի չխոսեն, թե թաքնվում եմ հետաքննությունից, իսկ ընտանիքիս կթողնեմ  հայերի մոտ. ես վստահ եմ, որ հայերը չեն թողնի, որ նրանց նեղացնեն: Մի քանի օր կանցկացնեմ ՌԴ-ում, որ ԼՂՀ-ին և Ռուսաստանին չկռվեցնեմ միմյանց  հետ, նրանք պետք է մերձենան, ոչ թե կռվեն: Հետո կվերադառնամ և կշարունակեմ զբաղվել գյուղատնտեսությամբ: Կինս նորաձևության տուն կբացի…»,- հավելել է նա: