Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 11-ին կայացած Աշխարհի առաջնության 2014թ. ընտրական փուլի` Բուլղարիայի ընտրանու դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասվածք ստացավ: Այժմ լեհական «Լեխիայի» խաղացողը գտնվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում, որտեղ անցնում է ռեաբիլիտացիոն շրջան: Ավելի վաղ նշվում էր, որ Հայրապետյանը շարք կվերադառնա 2 ամսից, սակայն, ինչպես պարզվեց վերջինիս հետ զրույցում, խաղադաշտ դուրս գալը հնարավոր կլինի մայիս-հունիս ամիսներից ոչ շուտ:
- Լևո՛ն, հիմա գտնվում եք հետվիրահատական շրջանում, ե՞րբ Ձեզ լիարժեք լավ կզգաք:
- Հիմա (ծիծաղում է): Իսկ ինչ վերաբերում է խաղադաշտ դուրս գալուն, ապա դեռ վաղ է դրա մասին խոսել՝ մայիսից ոչ շուտ:
-Մայիսին կվերականգնվեք, իսկ, ըստ Ձեր մարզչի, ե՞րբ կկարողանանք ողջ լարվածությամբ ներգրավվել խաղային ցիկլում:
- Հավանաբար հունիսից:
- Բուժումդ իրականացնում է նույն բժիշկն, ով վիրահատել էր Դավիթ Մանոյանին: Խաղընկերոջ փորձից ելնելո՞վ` դիմեցիք այդ մասնագետին:
- Իհարկե՛, ես նրանց մասին լսել էի: Սակայն այս բժշկի մոտ բուժվելն այդքան էլ հեշտ բան չէ, ինձ այդ հարցում օգնել է գերմանաբնակ Արտաշես Կասաթյանը:
-Կոնկրետ ո՞ր մկաններն են վնասվել: Ռեաբիլիտացիան ավարտելուց հետո կսահմանափակվե՞ք մեկ բուժման կուրսով, թե՞ հարկ կլինի մնալ հսկողության տակ:
- Վնասվել է խաչաձև կապանը և մենիսկը: Անպայման պետք է մնամ հսկողության տակ և ժամանակ առ ժամանակ գամ ստուգումների:
-Եթե էմոցիոնալ կողմից մոտենանք, ունեի՞ք մշակած ծրագրեր, որոնց իրագործմանը խանգարեց վնասվածքը:
- Պլաններ չունեի, սակայն շատ շուտ ստացա այս վնասվածքը: Ես առհասարակ այնպիսի մարդ եմ, ով կյանքին նայում է խաղից խաղ կամ օրից օր:
Հարցազրույցը՝ Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ
Լուսանկարը՝ Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ