Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն երեկ առավոտյան ժամանել է Արցախ, որտեղ հանդիպելու է կառավարության անդամների հետ, որպեսզի ուսումնասիրի Արցախ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, քննարկի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հումանիտար ծրագրերը, նաև՝ համագործակցության նոր եղանակները, որոնց միջոցով ԱՄՆ-ը կարող է աջակցել նորաստեղծ ժողովրդավարության ամրապնդմանը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Կոնգրեսականին դիմավորել է Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ։
Արցախ ժամանելուց մի քանի օր առաջ Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահ՝ կոնգրեսական Ջեք Սփեյերի և փոխնախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ կոչ էր արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին։ 2019 թվականիի սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարություն և պետքարտուղարություն ուղարկված նամակում, որը հետևել էր Պենտագոնի կողմից Բաքվին ցուցաբերվող օգնության կտրուկ աճին, նրանք պահանջել են համապարփակ զեկույց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության վերաբերյալ, ինչպես պահանջվում է օրենքով։
Ի դեպ, կոնգրեսական Փալոնեն իր գործընկերների շրջանում Արցախ այցերի թվով ռեկորդակիր է, նաև՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին աջակցության ցուցաբերելու գործում: Բացի այդ՝ օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է վերացնել Արցախ այցելելու խոչընդոտները և ամրապնդել Արցախ-ԱՄՆ կապերը։
Կոնգրեսական Փալոնեի արցախյան առաքելության մասին ավելին իմանալու համար հետևեք #ArtsakhStrong հեշթեգին:
Ի դեպ, Ֆրենկ Փալոնեի՝ Արցախ այցը լայն քննարկման արժանացավ նաև այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը հրապարակել էր այցի լուսանկարներից և կատարել հետևյալ գրառումը. «Ֆրենկ Փալոունը արդեն արցախում է: Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»: