|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը և մի խումբ բարերարներ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման հեռանկարները։
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունն Արցախում՝ ընդգծելով այստեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը։