կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-30 15:32
Արցախ

Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցությունն առաջարկում է Աշոտ Ղուլյանին նշանակել ԱԺ «կոռեկտոր-մոնտաժող»

Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցությունն առաջարկում է Աշոտ Ղուլյանին նշանակել ԱԺ «կոռեկտոր-մոնտաժող»

Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը դիմել է իր գործընկերներին` խնդրելով նրանց միջնորդությունը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ԱԺ «կոռեկտոր-մոնտաժող» նշանակելու համար:

«Վերածնունդ» խմբակցության տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.

«2019թ. սեպտեմբերի 26-ին ԱԺ նիստի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Խանումյանի տված հարցը Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվել է մոնտաժված տարբերակով, ինչից պարզ չի դառնում հարցի էությունը: Սովորաբար կառավարության հետ հարցուպատասխանը հեռարձակվում է առանց մոնտաժվելու: ԱԺ աշխատակազմից պարզաբանել են, որ Խանումյանի խոսքը հարցուպատասխանի ժամանակ մոնտաժվել է միայն կոռեկտության կանոնները պահելու միտումով:

Հայկ Խանումյանի հարցը խոշտանգումների մեջ մեղադրվող բարձրաստիճան ոստիկանին Ոստիկանության համակարգում վերանշանակելու մասին էր: Պատգամավորը հիշեցնում է, որ այդ ոստիկանի մասին ԱԺ քննիչ հանձնաժողովը բազմաթիվ հաղորդումներ էր ստացել ձերբակալված եւ կալանավորված անձանց խոշտանգելու վերաբերյալ: Խանումյանը հարց էր ուղղել, արդյոք նրան նշանակելով ոստիկանապետ թքած ունի ԱԺ կարծիքի վրա: Ահա այս մասն էլ հիմնականում կրճատվել էր, իսկ ԱԺ նախագահն այն համարել էր «ոչ կոռեկտ»: