Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական այս մեծ խառնաշփոթում, վրեժխնդրության ու թշնամանքի տարրերի ակնհայտ դրսևորման այս շրջանում, իշխանությունները մեղմորեն փորձում են այնպիսի օրինագծեր ընդունել, որոնք վտանգում են մեր ինքնությունը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Մինչ իշխանությունները փորձում են հարցականի տակ դնել ազգայինն ու մնայունը, հիշեցնում է նա, ԱՄՆ-ը հայտարարություն է անում՝ ապագան ոչ թե գլոբալիստներինն է, այլ հայրենասերներինը: «Իսկ մենք, փաստորեն, «թավշյա հեղափոխությամբ» ու «ժողովրդավարությամբ» հետ ենք մնում աշխահից: Ավելին՝ ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ պատգամավորներ կան, որ զբաղված են այլընտրանքային կրթության ներմուծմամբ, որում տեղ չի գտնելու, օրինակ, Հայոց ցեղասպանությունը, սեռական դաստիարակությունն էլ տարիքային սահմանափակում չի ունենալու: Այսինքն՝ ամեն բան արվում է Ստամբուլյան կոնվենցիայի համար պարարտ հող նախապատրաստելու համար»,- նշեց Կարինե Աճեմյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ այսօրվա իշխանությունները, հակադրվելով նախկիններին, ասում են, թե ՀՀԿ-ականներն են ստորագրել կոնվենցիան, արձագանքեց՝ ոչ ոք չէր պատրաստվում վավերացնել այն. միջազգային բազմաթիվ պարտավորություններ կան, որոնց շրջանակներում է ստորագրվել կոնվենցիան, իսկ ստորագրելն ու վավերացնելը տարբեր բաներ են:
«Մեր Սահմանադրության հետ մեծ հակասություններ ունի կոնվեցնիան, ու մեր խմբակցությունը չէր վավերացնելու այն: Իսկ եթե Փաշինյանն ասում է, որ մենք ստորագրել ենք, ապա իրեն ոչ ոք չի խանգարում ստորագրությունը հետ վերցնել: Բայց այսօր պատգամավորների մեծ մասը լծվել է այն վավերացնելու գործին: Հասկանում եմ՝ նրանք տարբեր շահեր ունեն, տարբեր կողմերից են ֆինանսավորվում: Անգամ լսել եմ, որ ադրբեջանական ֆոնդերից ֆինանսավորվողներ կան: Սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարարությունը գիշեօթիկ դպրոցներ է փակում, պետությունն այդ երեխաներին բախտի քմահաճույքին է հանձնում՝ խուսափելով նրանց նկատմամբ որևէ պատասխանատվություն կրելուց: Այս ամենը հաշվի առնելով է, որ ասում եմ՝ կոնվենցիան վավերացնելու հող է նախապատրաստվում»,- նշեց Աճեմյանը:
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը վստահ է՝ երկրի վարչապետը կոնկրետ թիրախներ է ընտրել, նրա քայլերը միտված են մեր ինքնությունը խաթարելուն ու, որպես հայ, մեզ ոչնչացնելուն: Շեշտում է՝ գույները չի խտացնում, ու մարդիկ ժամանակի ընթացքում տեսնելու են այնպիսի բաներ, որ այժմ չեն տեսնում կամ չեմ ուզում տեսնել:
«Ես գիտեմ պատգամավորներ, որ ընդամենը 8 ամիս է՝ մանդատ են ստացել, բայց արդեն տարածքներ են առել, ռեստորաններ են սարքում: Հարց չի՞ առաջանում՝ այս մարդիկ ինչպե՞ս այսպես արագ հարստացան: Արդարադատությունն է շատ սելեկտիվ դարձել՝ այն սկզբունքով, որ՝ ով մեզ հետ է, ամեն ինչ կարող է անել, ով մեզ հետ չէ, դավադիր է»,- ամփոփեց Կարինե Աճեմյանը: