| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը։ Դա լիարժեք տեղավորվում է քպ-ի ու անձամբ թրաշյալի հակաառաքելական ընդգծված քաղաքականության տրամաբանության մեջ, հետևաբար՝ այն ունի զուտ քաղաքական բնույթ, գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ օգտագործել Ն1 ձևը, որտեղ «Ն» տառը կարող է հասկացվել որպես «նիկոլական» կամ «նեռ» կամ «նվաստ» կամ «նսեմ» կամ որևէ այլ կերպ։
Բողոքի ու «շեյմինգի» այս ձևը կարող է արդյունավետ լինել, եթե դրան միանան հնարավորինս շատ քաղաքացիներ, հատկապես՝ հանրային կարծիքի առաջատարներ։ Այսօր պարզ դարձավ, որ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը վերջնականապես վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը։ Դա համարում եմ վիրավորական՝ իր ինքնությունը հարգող յուրաքանչուր հայի համար։ Այս «թազա» մոտեցումը լիարժեք տեղավորվում է քպ-ի ու անձամբ թրաշյալի հակաառաքելական հստակ քաղաքականության տրամաբանության մեջ, հետևաբար՝ այն ունի զուտ քաղաքական բնույթ։
Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը՝ թե՛ գրավոր ու թե՛ բանավոր խոսքում, այնքան ժամանակ, քանի դեռ այդ կառույցը սպասարկում է հակահայ ուժերի շահերը։ «Ն1» հապավման մեջ «Ն» տառը կարող է հասկացվել որպես «նիկոլական» կամ «նեռ» կամ «նվաստ» կամ «նողկալի» կամ որևէ այլ հարմար կերպ։
Բողոքի ու «շեյմինգի» այս ձևը կարող է արդյունավետ լինել, եթե դրան միանան հնարավորինս շատ քաղաքացիներ, հատկապես՝ հանրային կարծիքի առաջատարներ։
Այսուհետ՝ Ն1 և միայն Ն1»,- գրել է Մելիքյանը: