|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 8-ից 11-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» պարային համույթն, արդեն երկրորդ անգամ, համեգային ծրագրով շրջագայում էր Արցախում։ Համույթը հանդես է եկել տարբեր զորամասերում` զինվորներին ուրախացնելու և ոգևորելու նպատակով: Ըստ Ախալցխայի հոգևոր տեսչության հովիվ հայր Հակոբի, ով նաև միջոցառման կազմակերպիչն է, նման ուխտագնացությունները նպատակ են հետապնդում, որ Ախալցխայում բնակվող հայ սերունդը ծանոթանա Արցախի պատմությանն ու մշակույթին և քաջալերվի տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և կամքը: Եվ ահա սեպտեմբերի 10-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում նրանք համերգային ծրագրով ներկայացան նաև ստեփանակերտցիներին: Առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել Ռուզաննա Պետրոսյանի, Սոնյա Հովհաննիսյանի և Էլիտա Այվազյանի կատարած <<Պիտ պաշտպանեմ>> պարը:
Ջավախքի «Ախալցխա» պարային համույթից բացի հանդես են եկել նաև մենակատարներ Աբել Աբելյանը և Աննա Մկրտչյանը: Միջոցառումը անց է կացել ջերմ ու հայրենասիրական մթնոլորտում: Հյուրերի համար անակնկալ ուներ նաև Արցախի պարի պետական համույթը, ով ևս հանդես եկավ պարային համարով: Միջոցառման վերջում կողմերը հանդես եկան և նշեցին, որ համույթների ղեկավարությունների մակարդակով կրկին կհանդիպեն հետագա համագործակցության ծրագրերը մշակելու համար:
Ինֆորմացիոն հովանավոր` arcakh24.info