|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ներկայացնելու է ՕԵԿ-ի ապագայի տեսլականն ու քաղաքական դիրքորոշումներ՝ՙ վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին, երբ ՕԵԿ-ը հայտարարեց, որ մաս չի կազմելու կոալիցիային:
«Վերջին վեց տարիներին մեր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց ԱԱԽ-ն դարձնել ճանաչելի կառույց, որը կարևոր նշանակություն ունի: Վեց տարիները համատեղ աշխատանքի տարիներ էին, և ես շնորհակալություն եմ հայտնում ԱԱԽ իմ գործընկերներին ու աշխատակիցներին: Այս կառույցը ներկայանալի է երկրի ներսում և դրսում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Գովերգելով ՕԵԿ խմբակցության գործունեությունը խորհրդարանում` նա նշեց, որ, չնայած բազմաթիվ չարախոսների, ՕԵԿ-ը արդյունավետ է աշխատել:
«Հայտարարում եմ իմ հրաժարականի մասին, որը վերլուծված, փաստարկված որոշում է՝ ելնելով քաղաքական զարգացումներից, քանի որ նպատակահարմար չենք գտնում մաս կազմել կոալիցիային»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: