Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար ծառայողական քննության հիմքը եղել է օրերս մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ բնապահպանության նախարարը, որը 2016 թ.-ին հաստատել է Ամուլսարի շահագործման՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած նախագծի փոփոխված տարբերակը, Իվանյանի ազգականն է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը: Նա հաստատեց, որ խոսքը բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի մասին է:
Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ այս թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ վարչապետ Փաշինյանին անակնկալի բերած լուրը, թե Քննչական կոմիտեն հուշագիր է պահանջել ELARD-ից, որևէ կապ չունի ծառայողական քննության հետ, քանի որ, ինչպես պարզ դարձավ բարձրաձայն ընթերցումից, այդ փաստաթղթում հավելյալ մեղմացման քայլերի մասին խոսք չկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին կառավարությունում կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում պարզ դարձավ, որ Քննչական կոմիտեի հայտարարությունը, թե հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են ELARD-ի առաջարկած 16 մեղմման միջոցները կիրառելու դեպքում, միանշանակ չէ: Ավելի վաղ նշվել էր, որ «Ինֆոքոմ» տեղեկատվական հարթակի հետաքննության համաձայն՝ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի միջեւ ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են: