Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավոր նշանակված Էդուարդ Ամալյանը ոչ միայն ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի որդին չէ, այլեւ նրա հետ որեւէ ազգակցական կապ չունի: Այդ մասին yerkir.am-ին հայտնեց ՀՌԱՀ նախագահը:
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով 11 նոր դատավորներ են նշանակվել: Որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ նրանց թվում են նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի որդին՝ Էդուարդ Ամալյանը, ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը, եւ նախագահի թիկնազորի պետ Կրակեմ Հրաչի որդին՝ Դավիթ Հարությունյանը: