Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու արտահերթ նիստ էր հրավիրված՝ աղբահանության վերաբերյալ։ Նիստին առաջին անգամ Մարությանը ներկա չէր, ավագանու նիստը վարում էր առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանեց՝ Մարությանը Արցախում գտնվելու օրերին մրսել է, հիմա մի քիչ վատառողջ է, այդ իսկ պատճառով չէր վարում նիստը։
Տեղեկացնենք, որ արտահերթ նիստն անցավ բավական թեժ մթնոլորտում: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը երկու անգամ հնչեցրեց նույն հարցը, թե «Սանիթեքի» հետ պայմանագրերից մեկը խզվելո՞ւ է, թե՞ ոչ։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց՝ չգիտի կլուծվի պայմանագիրը թե ոչ՝ հավելով, որ եթե «Սանիթեքը» կատարի խոստացած 4 մլն դոլարի ներդրումները, ապա հնարավոր է նաեւ, որ պայմանագիրը չլուծվի։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանն էլ անդրադարձավ Արաբկիրի շրջանում աղբահանության հարցին, մասնավորապես անդրադարձավ վարչական շրջանների ղեկավարների կողմից անպարտաճանաչ կատարմանը: Նա տեղեկացրեց, որ բազմիցս դիմել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարին եւ չի ստացել պատասխան: Լինելով Արաբկիրի բնակիչ՝ իմքայլական ավագանին հրաժարվել է բնակիչներին պատասխանել եւ ուղղորդել է վարչական շրջան, որտեղ նրանց անպատասխան են թողել: Ավագանին ընդգծեց, որ, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարն իր տեղում չէ ու չի համապատասխանում իր պաշտոնին: Նա առաջարկեց իրականացնել կադրային լուրջ փոփոխություններ: Իմքայլականը մտահոգություն հայտեց, որ ժողովրդի մոտ հիասթափություն կառաջացնեն, և ճեղքվածք կառաջանա, եթե կադրային լուրջ փոփոխություններ չանեն:
Ի պատասխան այսօրվա նիստը նախագահող փոխքաղաքապետն արձագանքեց, որ խնդիրը միայն Արաբկիրին չի վերաբերում, այլ ողջ քաղաքին եւ հորդորեց անձնական հարցերով հանդես չգալ:
Փոխքաղաքապետը խնդրեց իրեն հատկացնել մարդկանց ցուցակը, ովքեր մերժվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից: Նշեց, որ ինքը եղել է անցնող շաբաթ այնտեղ ու տեսել է, թե ինչ ջանասիրությամբ է վարչական շրջանի ղեկավարն աղբը հեռացրել: