կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-02 00:05
Առանց Կատեգորիա

Միշտ հերոսն է մնում

Միշտ հերոսն է մնում

ՄԻՇՏ ՀԵՐՈՍՆ է ՄՆՈՒՄ

 

Ապրիլեան պատերազմի հերոսները

Հերոսներ չեն, ասացին

Ու վարկաբեկեցին։

 

Հայրենի հողի պաշտպանութիւնը

Պարտականութիւն չէ, ասացին

Ու խոյս տուեցին։

 

Սեփական անձի հանգստութիւնը

Ճիշդն է, ասացին

Ու դասալքեցին։

 

Ժողովուրդը պաշտպանեց հայրենիքը,

Պատուեց հերոսներին

Ու միշտ յիշում է նրանց։

 

Ժողովուրդի հերոսները ընկան,

Նոր հերոսներ ծնան,

Հերոսները միշտ կը գան։

 

Դասալիքները մնում են դասալիք,

Սրբապղծում են հերոսներին

Եռաբլուրում։

 

Բայց հերոսները մնում են անյաղթ,

Մնում են անպարտ

Եւ աներեր։

 

Դասալիքները, սրբապիղծները

Այլ անելիք չունեն

Հայրենիքում,

 

Դասալիքը փախչում է,

Սրբապիղծը գնում է,

Միշտ հերոսն է մնում։

 

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ

Օգոստոս 1, 2019

Լոս Անճելըս