Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան Համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա մասնավորապես գրել է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:
Օրերս վարչապետն իր ընտանիքի հետ այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ, որի բնակիչներից Ռոբերտ Ղուկասյանը վարչապետին պատմել էր. «Կառուցել ենք 10 հյուրատուն, անտառային խոհանոց, սպասում ենք զբոսաշրջիկներին: Հյուրատներ ունեինք, առաջինը բացվեց 2013թ.-ին՝ իմ տան երկրորդ հարկում: Վարկ վերցրեցի՝ 1 մլն 200 հազար դրամ, վերանորոգեցի ու տունս դարձավ հյուրատուն»: