|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։
Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի՝ համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։
Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաև «Ֆեյսբուք»–ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ ֆինանսական վնասներ պատճառում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում