|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա Թբիլիսիում, հայտնում է armradio.am-ն:
Թե ինչու Թբիլիսիում, ընկերությունից դեռ չեն մանրամասնում, նշում են, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ:
Ասուլիսին մասնակցելու են «Սանիթեք»-ի սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը:
Ըստ ընկերության լրատվական ծառայության՝ ընկերության ղեկավարները կամփոփեն 2014-ից «Սանիթեք»-ի գործունեությունը Հայաստանում, կանդրադառնան քաղաքային նախորդ և ներկա իշխանությունների հետ հարաբերություններին, կպատասխանեն ընկերությանն ուղղված մեղադրանքներին, ինչպես նաև կխոսեն հետագա համագործակցության մասին:
Ընկերությունը հայտարարում է, որ կհոգա լրագրողներին Երևանից Թբիլիսի տեղափոխելու և հետդարձի ծախսերը: