Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մայիսի 29-ին Չինաստանի հարցով մամուլի ասուլիս է տալու. այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Մասնավորապես, նշվում է՝ մամուլի ասուլիսը, հնարավոր է, վերաբերի Չինաստանի կողմից Հոնկոնգի տարածքում ազգային անվտանգության մասին օրինագծի պատրաստմանը:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի նկատմամբ, եթե համարի, որ Հոնկոնգը զրկվել է բարձր մակարդակի ինքնավարությունից: Արդեն հաջորդող օրը նախագահ Թրամփը նշել էր, որ մոտ օրերս մտադիր է հայտարարություն անել Հոնկոնգի հարցով Պեկինի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, սակայն փակագծերը չէր բացել:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը, վերլուծելով Չինաստանում տիրող իրավիճակը, այլևս այն կարծիքին չէ, թե Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը պահպանում է ինքնավարության զգալի աստիճանը Չինաստանի հետ հարաբերություններում: