Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ եթե հայկական կողմը շարունակի նույն ոճով բանակցել Ադրբեջանի հետ, ապա թշնամին օր օրի ավելի կխորանա Հայաստանի սահմաններից ներս։ Ադրբեջանն արդեն իր նախապայմաններն առաջ է քաշել։
«Ադրբեջանական կողմն ասում է՝ Կարմիր շուկայի՝ կյանքի ճանապարհը պետք է մեզ զիջեք, նախկին անկլավները՝ Տավուշում, Արարատում, պետք է մեզ զիջեք, Սյունիքում միջանցքներ տրամադրեք եւ դուրս բերեք զորքն Արցախից։ Մտահոգիչն այն է, որ այս ամենը չդառնա պատրվակ՝ ռազմական դրություն մտցնելու եւ ընտրությունները չեղարկելու համար»,- Yerkir.am-ին ասաց Այվազյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը բոլոր լծակերն օգտագործում է, այդ թվում՝ վերջին սադրանքը, որպեսզի Սյունիքից ճանապարհներ ստանա։
Ալիեւը հավակնում է երկու ճանապարհի՝ Գորիս-Անգեղակոթ եւ Մեղրու ճանապարհը։
«Հայկական կողմը, հաշվի առնելով, որ մոտակայում ընտրություններ են, չի գնում ապաշրջափակման, որովհետեւ դա շատ բացասական հետեւանք կունենա ընտրությունների արդյունքների վրա։ Հաշվի առնելով, որ մեզ մոտ քաղաքական գործընթացներ են գնում, Ադրբեջանը փորձում է ստանալ առավելագույնը։ Առայժմ մեր անգործության եւ թույլ գործունեության պատճառով ադրբեջանական կողմի համար ստեղծվել է բարենպաստ իրավիճակ։ Կա՛մ մենք այս կարեւորագույն ազգային հարցերին ուշադրություն կդարձնենք, կա՛մ, հակառակ պարագայում, կթերթենք մեր պատմության վերջին էջը։ Պետք է վեր կանգնենք նեղ անձնական շահերից՝ հասկանալով, որ ազգի եւ պետության շահերն ավելի կարեւոր են»,- ասաց ադրբեջանագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը բարձր մակարդակով հայտարարում է, որ պատերազմը չի ավարտվել։ Ըստ նրա՝ դե քանի որ չեն մտել Ստեփանակերտ, նրանց համար ավարտված չէ։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան