կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 13:25
Քաղաքական

Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում որոշակի խնդիրներ եղել են, բայց արդեն անցյալում են. Արմեն Գրիգորյան

Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում որոշակի խնդիրներ եղել են, բայց արդեն անցյալում են. Արմեն Գրիգորյան

Անվտանգության ուժերն ամբողջովին պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք, և այս պահին, կարծում եմ, սպառնալիքը նվազագույնի է հասցված: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած դավադիր ուժերի մասին:

Հարցին՝ դավադիր այդ ուժերը հայտնի են, բայց չե՞ք հրապարակայնացնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դրա մասին հրապարակային ինչ խոսվել է, դրանից ավելի չեմ խոսի: Բայց, բնականաբար, քայլեր ձեռնարկվում են  դավադիր ուժերի հայտնաբերման ուղղությամբ, անվտանգության կառույցները դրանով զբաղվում են»: 

Հարցին՝ Վիտալի Բալասանյանը մտնո՞ւմ է այդ ուժերի մեջ, քանի որ վերջերս ստուգել էին նրա մեքենան, արձագանքեց. «Հրապարակային այն, ինչ խոսվել է մինչև այս պահը, միայն դրա մասին կարող ենք ասել, այլ բան չեմ կարող ասել: Տեղեկություն չենք կարող տրամադրել»։

Հիշեցմանը, որ երբեք այդքան լարված չեն եղել Երևան-Ստեփանակերտ հարաբերությունները, որքան նոր իշխանությունների օրոք` այս 1.5 տարվա ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցրեց՝ այս պահին այդ հարաբերությունները լավ վիճակում են։ «Որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են»,- շեշտեց  Գրիգորյանը։