Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ու պահանջվող միջոցառումները՝ հուլիսի 23-ի առավոտյան Արցախի Քարվաճառի շրջանում տեղի ունեցած ավտովթարից տուժած քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար: «Արմենպրես»-ին Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը տեղեկացրել է՝ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության մեքենան ու իրենց մոտ տեղափոխել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Կարեն Խաչատրյանին:
«Ըստ ստացված ահազանգի՝ վիրավորը իր վարած մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի արդյունքում ստացել է լուրջ վնասվածքներ: Մեր կողմից իրականացված գործողությունների արդյունքում վիրավորի մոտ ախտորոշվեց պոլիտրավմա, գանգուղեղային վնասվածք, այտոսկրի շրջանի պատռված վերք, ձախ կողմի 6-րդ կողի եւ ազդրոսկրի կոտրվածք, թոքի սալջարդ: Մենք ձեռնարկել ենք առաջին օգնության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները, կապ հաստատել մարզպետարանի եւ առողջապահության նախարարության հետ: Որոշվել է հիվանդին շտապ կարգով տեղափոխել մայրաքաղաք, ինչը կատարվել է սանավիացիայի օգնությամբ: Ուղղաթիռը հիվանդին հասցրել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հիվանդի վիճակը գնահատվել է կայուն ծանր: Բուժման հետագա միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքում»,-տեղեկացրեց Շահեն Շահինյանը: