|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում մահացած զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով նախաքննություն է ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ցանկացած մեկ զինծառայողի, մեր մեկ գործընկերոջ մահն անվերականգնելի է և բարոյապես բոլորիս վրա ազդում է: Դեպքերի թվի հետ կապված՝ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշակի թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը»,- ասաց նա:
Նախարարը նշեց՝ պետք էր շատ ավելի աշխատել, նաև հավելեց, որ համապատասխան հանձնարարությունները տրված են: «Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննություն է իրականացվում»,- նշեց նա: