Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Բաթման նահանգում` Տիգրիսի ափին գտնվող պատմական հայկական Հարսնքվ (թուրքերեն` Հասանքեյֆ) քաղաքի շրջակայքում երեկ` ժամը 17.30-ին, բռնկված հրդեհի հետևանքով վնասվել են Հարսնքվի մի շարք պատմական քարանձավներ. հաղորդում է gazetekarinca.com կայքը:
Բռնկված հրդեհի ժամանակ օգնության է հասել միայն մեկ հրշեջ մարտական հաշվարկ: «Միջագետքի բնապահպանական շարժումը» կոչ է արել անհապաղ օգնության հասնել:
Նշենք, որ 12.000 տարվա պատմություն ունեցող նշանավոր քաղաքը հայտնվել է ոչնչացման եզրին: Տիգրիս գետի ափին կառուցվող Ըլըսու ջրամբարի հետևանքով քաղաքի պատմական հուշարձանները կարող են հայտվել ջրի տակ: Չնայած բողոքներին` իշխանությունները շարունակում են ջրամբարի կառուցման աշխատանքները:
Մեծ Հայքի Աղձնիք նահանգում գտնվող Հարսնքվը բնակեցվել է դեռևս մ.թ.ա 10.000-ական թվականներին և համարվում է մարդկության ամենավաղ բնակեցված բնակավայրերից մեկը: Այնտեղ են գտնվում նեոլիթյան դարաշրջանի քարանձավներ, Հռոմեական շրջանի ամրոց, Արթուկյանների և Օսմանյան շրջանից մնացած շինություններ: