Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցին, նշեց՝ շատ ողջունելի է, որ շոու բիզնեսի` համաշխարհային ճանաչում ունեցող ներկայացուցիչը գտնվում է Հայաստանում:
«Մարդը 70 միլիոնից ավելի հետևորդ ունի, էդքան ճանաչում ունի, ո՞նց եք մտածում, դրական էմոցիա չի՞ բերի իր հետ: Ամերիկայի նախագահն է արձագանքում` նրա հետ կապված, Անգլիայի վարչապետը, ո՞նց եք մտածում, լավ չէ՞: Այնպես որ` ողջունում եմ»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե չէ՞ր ուզենա ընթրել Քիմ Քարդաշյանի հետ ինչպես իր կուսակիցը՝ Լևոն Մարտիրոսյանը, Այվազյանը երկար լռելուց հետո պատասխանեց. «Չգիտեմ, դեմ չէի լինի, բայց … չգիտեմ: Կարող ա` Լևոն Մարտիրոսյանը ուրիշ բանի համար... Չգիտեմ, էդ Լևոն Մարտիրոսյանի խնդիրն է: Ես կընթրեի Քիմ Քարդաշյանի հետ, բայց ոչ` 300 հազար դոլարով»,- անկեղծացավ պատգամավորը:
Մեր մյուս հարցին, թե այդ դեպքում ինչի՞ է պատրաստ ինքը՝ Վարդան Այվազյանը, Քիմ Քարդաշյանի հետ ընթրելու համար, պատգամավորը պատասխանեց. «Ես արդեն ասացի` գումարով չէի համաձայնի ընթրել Քիմի հետ, որովհետև ըտեղ ուրիշ խնդիր ա արդեն: Ես ողջունում եմ իր այցելությունը, ու դրանով երևի կսահմանափակվենք»: