| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Ռուսթավի քաղաքում հանդիպում ունեցավ Քվեմո-Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլու (Shota Rekhviashvili) հետ, հայտնում են ԱԳՆ-ից: 
Հանդիպմանը դեսպանը նախ հետաքրքրվեց օրերս մեծ վնասներ հասցրած կարկուտի հետևանքով տուժած Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղին հատկացվող պետական աջակցության գործընթացով և նշեց, որ այդ հարցին ինքն առանձնակի նշանակություն է տալիս, քանի որ գյուղացիները մեծ վնասներ են կրել։
Նահանգապետը նշեց, որ տանիքների վերանորգման համար արդեն օգնություն բաժանվել է և այն դեռ շարունակվում է։
Դեսպանը հետաքրքրվեց նաև հայաբնակ գյուղեր տանող Սադախլո-Ախքյորփի ճանապարհի շինարարարական աշխատանքներով, ինչպես նաև Մառնեուլիի շրջանի շուրջ մեկ տասնյակ հայկական գյուղերի բնակիչներին հուզող հարցերով։
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներս համատեղ այց կատարել կարկուտից տուժած Կարմիր գյուղ և տեղում ծանոթանալ վերականգնման աշխատանքների արդյունքներին։