Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Սեպտեմբերի 21-ին, Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)Գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին Հայաստանի Հանրապետությունն ընտրվեց ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդը ամենամյա Գլխավոր կոնֆերանսի հետ միասին հանդիսանում է ԱԷՄԳ քաղաքական երկու կառույցներից մեկը։ Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 169 անդամ պետություններից ընդամենը 35-ը։ Խորհուրդը պատասխանատու է ԱԷՄԳ քաղաքականության մեծ մասի ձևավորման համար: Այն մշակում և հանձնարարականներ է տալիս Գլխավոր կոնֆերանսին ԱԷՄԳ գործունեության և բյուջեի վերաբերյալ, պատասխանատու է ԱԷՄԳ ստանդարտների հրապարակման համար, նշանակում է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով Գլխավոր կոնֆերանսի հաստատմանը։
Հայաստանի Հանրապետությունը Կառավարիչների խորհրդում պաշտոնավարելու է երկու տարի՝ սկսած 2017թ․ սեպտեմբերի 25-ից։