|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության կառուցվածքին և որոշ գործառույթներին, որոնք վերապահվելու են նախարարությանը:
Կողմերը քննարկել են ծանր վիրավորանքի օրենսդրական կիրառման, և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները:
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր: