|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը կարծում է՝ երկրում սահմանադրական ճգնաժամ չկա, դա արհեստածին երևույթ է, որ նետել են օրակարգ մարդիկ, խմբեր՝ փորձելով արժևորել իրենց կամ իրենց նեղ քաղաքական խմբային շահերը: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Արծվիկ Մինասյանը:
«Չկա սահմանադրական ճգնաժամ, կա պարզ, տարրական, մարդկային, նվազագույն, իրավական գիտելիքների տիրապետելու կամ առնվազն դրանով առաջնորդվելու ճգնաժամ: Մարդիկ չեն ուզում իրենց մտավոր կամ նվազագույն գիտելիքներին մի քիչ զոռ տալ՝ կարդալու, հասկանալու, ըմբռնելու, որովհետև իրենց նեղ խմբային, անձնական շահը կուրացրել է նրանց մտքի պարզագույն տրամաբանությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:
Մինասյանի խորին համոզմամբ՝ դատական համակարգը, մասնավորապես ՍԴ-ն այսօր շատ ավելի անկախ է, քան կար մինչև 2018 թ. և կլինի, եթե այս իշխանությունը ձևավորի դատական նոր համակարգ. «Կա հստակ ձգտում՝ վերացնելու դատական այս համակարգը և կա ՍԴ-ի դիմադրությունը իշխանության այս ցանկությանը: Սա է հենց բերում անկախության ավելի առարկայական դրսևորման»:
Ըստ ՀՅԴ-ական գործչի՝ Վահե Գրիգորյանն իր հայտարարությամբ խախտել է թե՛ օրենք, թե՛ Սահմանադրություն։ «Ինչո՞ւ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ես չգիտեմ։ Ինքը դադարել է կուսակցական գործունեությամբ զբաղվել»,- շարունակեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: