Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Պոլսո հայկական համայնքը հուլիսի 4-ին նախատեսվող` պատրիարքի տեղապահի ընտրություններից առաջ համայնքի 93 ներկայացուցչի ստորագրությամբ հայտարարություն է հրապարակել, որում կողմերին հանդարտության կոչ է արվում և ասվում, որ «այս ընտրությունների` անցյալ ընտրությունների օրենքների լույսի ներքո, հին եկեղեցու օրենքներին համապատասխան, թափանցիկ և առանց խորամանկությունների լինելը համայնքի ցանկությունն է». հաղորդում է «Ակօսը»:
Պոլսո հայ համայնքը պատրաստվում է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվանից հետո սկիզբ առած` պատրիարքի ընտրություններին: Նախքան պատրիարք ընտրվելը` ընտրական գործընթացը վարելու համար պետք է նշանակվի տեղապահ, որն էլ կվարի ընտրական գործընթացը: Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել էր, որ տեղապահի ընտրությունները կարող են անցկացվել հունիսի 23-ի` Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո, նշանակվել էին հունիսի 27-ին, սակայն Ստամբուլի նահանգապետարանը գրություն էր ուղարկել հունիսի 26-ին, թե ընտրությունները հետաձգվում են հուլիսի 4-ին:
Ընտրություններին թույլատրված է մասնակցել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանին և Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկ. Մաշալյանին, որոնք նահանգապետարանի գրությունից հետո սոցցանցերում փոխադարձ մեղադրանքներով հանդես եկան: Երկուշաբթի օրն էլ Թուրքիայի հայկական համայնքի 93 ներկայացուցիչ հայտարարություն են հրապարակում:
«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահով վերջ տրվեց 12 տարի տևած` առանց պատրիարքի և լիազորություններ չունեցող պատասխանատուների ընտրություն կազմակերպելու ջանքերին: Ընտրություններ կազմակերպելու համար սկսված աշխատանքներում հասարակության աչքերի առջև տեղի ունեցող դեպքերը և քաղաքական հակառակորդների միջև լարվածությունը խորը հիասթափություն են առաջացրել համայնքում: Չնայած ամեն ինչին` եկեղեցուն ցացաբերվել է անհրաժեշտ աջակցությունը, սակայն եկեղեցին վատնել է հասարակության վստահությունը, կոտրել հպարտությունը:
Դեռևս անհասկանալի է, թե տեղապահի թեկնածուների անունները հրապարակող Հոգևոր խորհրդի կողմից Գարեգին եպիսկ. Բեքչյանի իրավունքները չեղյալ հայտարարելու որոշման հետևում ովքեր են կանգնած և ինչ համոզմունքներով են առաջնորդվել:
Թեկնածուների` փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու լեզուն գնալով սաստկացավ, և թեկնածուներից մեկը հայտարարեց, «որ նախկին փաստաթղթերը կբացվեն»: Շատ ցավալի է, որ թեկնածուների միջև շարունակվող վեճերը համայնքի մի հատվածի մոտ հանգեցրել են ատելությամբ լի խոսքերին և տարբերակումներին: Նրանք փորձում են ցույց տալ, որ իրենց նախընտրած թեկնածուն է իրավացի, որը, ցավոք, համայնքի ներսում եկեղեցու հանդեպ հարգանքի խորը վերքեր է բացել:
Չմոռանաք, որ այս լարվածությունը համայնքին է վնասում: Արդյունքում` «տեղապահ» ընտրվողն էլ, պարտվողն էլ, այլ թեկնածուների հետ համայնքի առջև են կանգնելու: Այդ ժամանակ կհասկանան, որ վերջին խոսքը համայնքինն է»,- նշված է հայտարարության մեջ: