|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված: Այս իանձնաժողովը ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ոչ մի նիստ չի գումարել:
Համենայնդեպս այդպիսի տեղեկատվություն է առկա ԱԺ պաշտոնական կայքում, և դրա համաձայն՝ վերջին նիստը եղել է մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ էլ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համատեղ քննարկել են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագիծը:
Եվ նման պարապուրդի պատճառը նաև այն է, որ չկան նախագծեր, որոնք վերաբերում են այս հանձնաժողովին: Սակայն նկատենք, որ հիմա մի շրջան է, երբ պետք է համաձայնություն տրվի ՀՀ- ԵՄ ճանապարհային քարտեզին, և սկսվի այն իրականացնելու գործընթացը: Եվ այս առումով ակտիվ պետք է լինի հենց այս հանձնաժողովը: Հիշեցնենք՝ այս հանձնաժողովի նախագահը Արման Եղոյանն է՝ Փաշինյանի նախկին խոսնակը»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: