Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակում հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում քննարկում է անցկացվել մանկահասակ երեխաներ ունեցող կին զինծառայողների հետ՝ երեխաների խնամքի գերատեսչական հաստատությունների թեմայով:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
Քննարկման նպատակն էր գնահատել մանկահասակ երեխաներ ունեցող կին զինծառայողների կարիքները երեխաների խնամքի հաստատությունների վերաբերյալ, բացահայտել նրանց խնդիրները, ծանոթանալ պաշտպանական գերատեսչությունում երեխաների խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորության, ինչպես նաև դրա հնարավոր կառուցվածքի վերաբերյալ նրանց տեսակետին:
Կին զինծառայողները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկները երեխաների խնամքի գերատեսչական հաստատությունների վերաբերյալ՝ կապելով դրանք ծառայության արդյունավետության բարձրացման հետ:
Հանդիպման արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն վերոնշյալ համագործակցության ծրագրով նախատեսված՝ կին զինծառայողների կարիքների գնահատման ընդհանուր գործընթացի շրջանակներում: